ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Պետք է դեմքի «նամռոտ» արտահայտությամբ և չուզելո՞վ գնար. Թունյանը՝ Փաշինյան-Էդրողան լուսանկարի մասին

Պետք է դեմքի «նամռոտ» արտահայտությամբ և չուզելո՞վ գնար. Թունյանը՝ Փաշինյան-Էդրողան լուսանկարի մասին

Նիկոլ Փաշինյան-Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպման մեջ ինձ տպավորել է այն, որ ՀՀ վարչապետը նրան ներկայացնում է խաղաղության խաչմերուկ փաստաթուղթը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Դրա վրա պետք է շեշտադրում անել և ոչ թե կենտրոնանալ, թե որտեղ էր հանդիպումը, ժպտում էր, թե չէր ժպտում, կամ չգիտեմ՝ ինչպես էր պահել գիրքը։ Դրանք իմ կարծիքով երկրորդական հարցեր են»,- ասաց նա:

Ըստ Թունյանի՝ շատ ավելի կարևոր է, երբ Հայաստանը փորձում է իր սահմանակից, ոչ փոքր տերության հետ հարաբերությունները կարգավորել և ներկայացնել ապաշրջափակման այն տարբերակը, որը բխում է մեր երկրի շահերից:

«Դա մեր նպատակն է, ու եթե դա հաջողի, ՀՀ-ն դրանից միայն կշահի, իսկ գիրքը պահել-չպահելը դա երկրորդական հարց է: Այսինքն, եթե մարդը գնում է հանդիպման որևէ երկրի ներկայացուչի կամ ղեկավարի հետ հարաբերություները կարգավորելու նպատակով, ինքը պետք է դեմքի «նամռոտ» արտահայտությամբ և չուզելո՞վ գնա»,- ասաց Թունյանը:

  • Կիսվել: