շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Եթե դու կալանավորում ես աշխատատեղ ստեղծողին, ոչ ոք քո երկիրը չի դիտարկի որպես կայուն զարգացման ռեգիոն. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)

Եթե դու կալանավորում ես աշխատատեղ ստեղծողին, ոչ ոք քո երկիրը չի դիտարկի որպես կայուն զարգացման ռեգիոն. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)

Հայաստանի արդյունաբերականացումն այլընտրանք չունի, այս մասին հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը՝  Վանաձորի համար առաջարկելով 2 մեծ ծրագիր։

«Մենք քաղաքում լուրջ ներդրումներ չենք ունեցել, այս պահի տվյալներով էլ նախադրյալներ չկան, որ լուրջ ներդրումներ կունենանք։ Մեր մարզերի գլխավոր խնդիրն աշխատանքն է։ Ինչպե՞ս կարող է լուծվել աշխատատեղերի հարցը. մեր քաղաքական թիմը երկրին առաջարկելու է նոր զարգացման ուղի։ Սկսել ենք Վանաձորից։ Ներկայացնելու ենք մեր երկրի մեծ քաղաքներն ու թե ինչ զարգացման ծրագրեր ենք առաջարկելու այդ քաղաքների համար»,- նշել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ վերջին 30 տարվա ընթացքում Վանաձորում ընդամենը երեք խոշոր գործարան է կառուցվել։

«Գործարաններից ամենամեծը՝ «Գլորիա» կարի ֆաբրիկան, պետության կողմից մշտապես ճնշման տակ է եղել։ Ֆաբրիկայի տնօրենը նույնպես կալանավորվել է այս պետության կողմից։ 2500 աշխատատեղ ստեղծող մարդը կալանավորվել է ինչ-որ աննշան գործով։ Սա մի օրինակ է, բայց կան հարյուրավոր նման օրինակներ, թե ինչ է տեղի ունենում և ինչպես է դա ազդում երկրի տնտեսվարողների վրա։ Եթե դու կալանավորում ես քաղաքի միակ աշխատատեղ ստեղծողին, ոչ ոք քո երկիրը չի դիտարկի որպես կայուն զարգացման ռեգիոն»,- ընդգծել է Նարեկ Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: