կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Եթե փաստաթուղթը չստորագրվեր, Շուշին կազատագրվեր. Սէֆիլյան

Եթե փաստաթուղթը չստորագրվեր, Շուշին կազատագրվեր. Սէֆիլյան

Մենք 26  տարի մսխել ենք եւ դա է պատճառը, որ այս պատերազմը տանուլ ենք տվել: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Սասնա Ծռեր կուսակցության նախագահ Ժիրայր Սէֆիլյանը։

Նա անդրադարձավ 90-ականների և այժմյան պատերազմի տարբերություններին, նաեւ Շուշին կորցնելու հանգամանքներին:

«Հնարավոր էր, որ մենք ինչ-որ ժամանակահատվածում ռազմի դաշտում ի վնաս մեզ եղել, բայց ոչ այդպիսի կորուստներով եւ համապատասխան մարտավարության շնորհիվ ստեղծվեր ի օգուտ մեզ վիճակ: Ալիևի նպատակներից մեկը եղել է իր իշխանության ամրապնդումը», – նկատեց նա:

 

Խոսելով Շուշիի մասին, նա նշեց.

«Մենք հետևել ենք մոտիկից այդ ամենին: Բոլորը գիտեն՝ Շուշին մինչև վերջ երբեք չի հանձնվել: Եղել է ժամանակ, որ մեր ձեռքում չի եղել, բայց երբեք Շուշիից ներքև չենք իջել, սակայն եղել է, որ մի քանի օրում անգամ վերականգնել ենք: Եթե այս փաստաթուղթը չստորագրվեր, Շուշին կազատագրվեր», – հավելեց նա:

  • Կիսվել: