ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Էսկալացիայի հավանականությունը բավականին բարձր է․ մենք գտնվում ենք մեր հնարավորությունների շրջանակում միշտ պատրաստ վիճակում․ Ալեն Սիմոնյան

Էսկալացիայի հավանականությունը բավականին բարձր է․ մենք գտնվում ենք մեր հնարավորությունների շրջանակում միշտ պատրաստ վիճակում․ Ալեն Սիմոնյան

Այդ կուտակումների մասին խոսելը, տարածքներ ասելը բավական անշնորհակալ գործ է, կարող եմ ասել միայն, որ, այո՛, վտանգը միշտ կա, մասնավորապես՝ վերջերս, երբ մենք համադրում ենք հայտարարությունները, գործողությունները և այն  խոսույթը, որ կա ադրբեջանական մամուլում և որով փորձագետները հանդես են գալիս, դրանով տեսնում ենք, որ էսկալացիայի հավանականությունը բավականին բարձր է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․

«Էսկալացիա կլինի, թե չի լինի, դրա մասին որևիցե բան որևիցե մեկը չի կարող ասել, մենք գտնվում ենք մեր հնարավորությունների շրջանակում միշտ պատրաստ վիճակում»,-ասաց ԱԺ նախագահն անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին կուտակումներին և էսկալացիայի ռիսկին։ 

  • Կիսվել: