ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ես զբաղված մարդ եմ, ոտքի վրա հանդիպումներ չեմ անում, թող զանգեն գրանցվեն. Արշակյանը՝ Սրբազանի հետ հանդիպում ունենալու մասին

Ես զբաղված մարդ եմ, ոտքի վրա հանդիպումներ չեմ անում, թող զանգեն գրանցվեն. Արշակյանը՝ Սրբազանի հետ հանդիպում ունենալու մասին

Մեր մեջքի հետևում չեմ կարծում, որ որևէ մեկը խոսել է. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ ի պատասխան հարցի, որ Բագրատ Սրբազանը ԱԺ-ում է, արդյո՞ք ՔՊ-ից եղել է որևէ մեկը, որ հանդիպել է նրա հետ և խոսել։

Դիտարկմանը, թե առհասարակ ցանկություն կա՞ Սրբազանի հետ հանդիպելու, Արշակյանը պատասխանեց. «Ես զբաղված մարդ եմ, ոտքի վրա հանդիպումներ չեմ անում, թող զանգեն գրանցվեն, կգրանցվեն՝ կխոսենք, եթե խոսելու բան կա։ Բոլոր քաղաքացիներն էլ, եթե ինչ-որ լուրջ հարց են բարձրացնում՝ հանդիպում եմ»։

  • Կիսվել: