երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ընդդիմադիր դաշտից չեմ տեսել որևէ գործողություն, որն առնվազն չխանգարի գերիների վերադարձին․ վարչապետ

Ընդդիմադիր դաշտից չեմ տեսել որևէ գործողություն, որն առնվազն չխանգարի գերիների վերադարձին․ վարչապետ

Բավականին երկար տարիներ՝ 7-8 տարի, ՀՀ-ից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում, հիմա պարզապես պարզ է, որ նրանց թիվը մեծ է, սակայն եթե այդ տրամաբանությամբ նայենք, այս ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով Հայաստան չեն վերադարձվել, քան՝ նոյեմբերի 9-ից հետո: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ինչո՞ւ այն ժամանակ չի ասվել՝ դուք գնացիք, գերիներին չկարողացաք վերադարձնել, հետևաբար ինչու հրաժարական չեք տալիս, ինչու հարց չի հնչել, թե ինչու հրաժարական չեն տալիս, քանի որ ասոցացման պայմանագիրը չկարողացաք ստորագրել:

Պետք է հասկանալ՝ մենք ուզում ենք գերիները վերադառնան, թե գերիների չվերադառնալու վրա քաղաքական միավորներ շահել:

Կներեք, ես ընդդիմադիր դաշտից չեմ տեսել որևէ գործողություն, որն առնվազն չխանգարի գերիների վերադարձին: Այո, շատ դժվար է 5 ճակատով պայքարել գերիների վերադարձի հարցի շուրջ:

Եթե ինձ ասում եք, որ մենք, որպես իշխանություն, ի վիճակի չենք սպասարկել Հայաստանի շահը, ես էլ ասում եմ՝ դուք, որպես ընդդիմություն, առավել ևս ի վիճակի չեք սպասարկել Հայաստանի շահը, որովհետև ձեզ թվում է, թե գերիների հա՞րցն եք լուծում. դուք ձեր շեշտադրումներով և էժան միավորներ հավաքելու ձեր փորձով վտանգի տակ եք դնում գերիների կյանքը, անվտանգությունը, առողջությունը»,- ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: