Ես թուրքերի հետ խաղաղություն չեմ ուզում, ես վրեժ ունեմ լուծելու, հողեր ունենք վերադարձնելու. Բագրատաշենի ակցիայի մասնակից
Ես թուրքի հետ չեմ ապրի, էսքան զոհ ենք տվել, գերիներ ունենք, մեր եկեղեցիներն են պղծել: Ես թուրքերի հետ խաղաղություն չեմ ուզում, ես վրեժ ունեմ լուծելու, հողեր ունենք վերադարձնելու: Մեզ դարերով ջարդում են, կոտորում են, մենք իրանց հետ խաղաղություն ո՞նց ուզենք: Այս մասին այսօր ասաց դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը փակած ցուցարարներից մեկը:
«Հանձնում ա, զուտ հանձնում ա, մեզ էլ ա հանձնելու: Ոսկեպարում ասել ա, եթե մի շաբաթում դուրս չգաք, ռուսն ու ադրբեջանցին գալու են կոտորեն: Ռուսը մեր թշնամին չի, ուզած չուզած ա անում, որովհետև մենք իրանց վատ ենք վերաբերում»,-հավելեց նա: