երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ես պատրաստ եմ արտահերթ ընտրության. «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու

Ես պատրաստ եմ արտահերթ ընտրության. «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու

«Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Վոլոդյա Գրիգորյանը պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների: Այս մասին այսօր` հունվարի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա:

«Քննարկումներ կան, որ պետք է իրավական կարգը պահել, եթե կարգ կա, որ պետք է տարեցը վարի նիստը, թող տարեցը վարի, մենք գրանցվել ենք նիստին: Մենք պատրաստ ենք գնալ արտահերթ ընտրությունների«,- ասաց նա:

Նշենք, որ այսօր չի հաջողվում նիստ անցկացնել, քանի որ կողմերը համաձայնության չեն գալիս նիստը վարողի հարցում։ Իրավիճակն այս պահին էլ լարված է, քանի որ դրսում համայնքի բնակիչներն են հավաքված՝ Վոլոդյա Գրիգորյանի աջակիցները։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ եւ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:

Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները եւ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ ՔՊ-ի անդամները:

 

  • Կիսվել: