չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ես պատրաստ եմ ամեն օր պառկել ասֆալտին․ Մալյան

Ես պատրաստ եմ ամեն օր պառկել ասֆալտին․ Մալյան

Ես պատրաստ եմ ամեն օր ձերբակալվել այսպես, պառկել ասֆալտին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարել Մալյանը, ում զենք պահելու կասկածանքով բերման էին ենթարկել ոստիկանության 6-րդ վարչություն:

Մալյանը նշեց, որ Փարպեցի փողոցում պառկացրել են գետնին․

«Նրանք ներկայացան: Ես տեղյակ չեմ, թե ով է դիմել, սակայն ես տեղեկություններ ունեմ, որ երեկ Լարիսա Մինասյանը բավական կոշտ խոսակցություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և պահանջել է, որպեսզի նույնիսկ ապօրինություններով կանխեն մեր գործունեությունը, որպեսզի իրենք կարողանան անարգել իրականացնել իրենց ադրբեջանասիրական, տրանսվիստիտասիրական գործունեությունը։ Սա ես դիտարկում եմ, որպես կրկեսի մի մաս: Ի դեպ, երբ եկան ինձ ձերբակալելու, անունս հարցրեցին: Ես ասացի, որ անուն չունեմ: Այ այդքան անլուրջ է իմ վերաբերմունքը»:

Նա հավելեց, որ զենք չեն հայտնաբերել նրա մոտ, որովհետև նա զենք չունի։

Ինչ վերաբերում է իր հեռախոսին, Մալյանը նշեց, որ ձերբակալության պահին բջջայինով խոսելիս է եղել, այն հարձակման պահին ընկավ գետնին, հիմա մի քիչ լավ չի աշխատում.

«Չեմ կարծում, թե գույքային վնաս կա, սակայն եթե լինի էլ, ես խնդիր չեմ տեսնում»:

  • Կիսվել: