չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ես կողմ կլինեի, եթե արտակարգ դրությունը ևս մեկ ամսով շարունակվեր․ Միքայել Զոլյան

Ես կողմ կլինեի, եթե արտակարգ դրությունը ևս մեկ ամսով շարունակվեր․ Միքայել Զոլյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը կողմ կլիներ, եթե կառավարությունը ևս մեկ ամսով երկարաձգեր Հայաստանում արտակարգ դրությունը։

«Բայց մենք, հաշվի առնելով քաղաքացիներից եկող ազդակները, ուրիշ լուծում ենք գտել, որը հնարավորոթյուն կտա շատ ավելի մեղմ ռեժիմով շարունակել պայքարը համավարակի դեմ», -այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Զոլյանը։

Այդուհանդերձ, նա հորդորեց կառավարության և խորհրդարանի գործընկերներին՝ այնպես անել, որ արտակարգ դրության վերացումը քաղաքացիների մոտ այնպիսի տպավորություն չստեղծի, թե արտակարդ դրության վերացումով պայքարը համավարակի դեմ ավարտվում է և հնարավոր է վերադառնալ նախկին կյանքին։

«Ցավոք սրտի, վերջին ամիսների ընթացքում մենք տեսել ենք՝ երբ այս կամ այն սահմանափակումը թուլացվում է, քաղաքացիները թուլացնում են իրենց զգոնությունը։ Պետք է հանրությանը բացատրել, որ արտակարգ դրության վերացումը չի նշանակում սահմանափակումների վերացում», -հայտարարեց Զոլյանը։

  • Կիսվել: