կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը. Փաշինյան

Ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը. Փաշինյան

 Մենք աշխատանքային մակարդակում քննարկումներում իմ հաժարականի պահանջը ձեւակերպում ենք ՛՛էլիտար բունտ՛՛, որի իրական նպատակը իշխանությունը ժողովրդից խլելն է։ Այս մասին այսօր Ազատությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ՀՀ նախագահի եւ Հայոց կաթողիկոսների՝ իր հրաժարականի կոչին ու հորդորին։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հարցն այն է՝ ժողովո՞ւրդն է ձեւավորում իշխանություն, թե՞ ինչ-որ մարդիկ փակ սենյակներում, փակ քննարկումների ու պայմանավորվածությունների արդյունքում։ Սրանում է ամբողջ պրոբլեմը։ Ես արդեն ասացի, որ ինձ ժողովուրդն այդ կարգավիճակը տվել է ի պահ, դուք ասում եք, որ կան մարդիկ, խմբեր, որ պահանջում են իմ հրաժարականը, բայց կան մարդիկ, որոնք ինձնից պահանջում են հրաժարական չտալ։

Եվ իմ հարցը նույնն է՝ ինչու իմ հրաժարականը պահանջող մարդիկ չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ես ասում եմ՝ եկեք կենտրոնանանք իրավիճակը Հայաստանի շուրջ եւ Հայաստանում կայունացնելու վրա եւ մտածենք հետագա անելիքների մասին։ Իսկ ինչ է լինելու այդ անցումային շրջանում, այդ անցումային շրջանում տեղի ունեցողի պատասխանատվությունն ում վրա է լինելու։ Ի վերջո, ես պատասխանատո՞ւ եմ հետագա իրադարձությունների համար, իհարկե, պատասխանատու եմ։

Կան ինձ ուղղված մեղադրանքներ, բայց ընդդիմությունը չի նկատում այդ մեղադրանքների հակասությունները, ընդդիմությունն ինձ մեղադրում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելու համար, բայց նաեւ հայտարարում է, որ չի ձեռնարկելու որեւէ քայլ ՀՀ վարչապետի ստորագրությունն այդ փաստաթղթից հետ կանչելու ուղղությամբ։ Նրանք ընդունում են, որ փաստաթուղթը ստորագրվել է մի իրավիճակում, որ հնարավոր չէր չստորագրել։

Ես հայտարարել եմ, որ ինձ համարում եմ ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն, բայց ես ուզում եմ պատասխանատուն ու մեղավորը չշփոթեն իրար հետ։ Հիմա, երբ ես հայտարարում եմ ինձ թիվ մեկ պատասխանաուն, դրա հիմնական մեղավորները փորձում են 25-30 տարիների իրենց չարածի հետեւանքը, իրենց հակապետական գործունեությունը բարդել մեզ վրա։ Եվ այս երեւույթը պետք է կոնկրետ գնահատականի արժանանա։

Ի վերջո, Հայաստանի նախկին պաշտոնյաներից եւ ներկա պաշտոնյաներից քանի հոգի են միլիոնատեր, քանի հոգի օֆշորներում, Ամերիկաներում ունի առանձնատներ, ներդրումներ՛՛:

Նրա խոսքով՝ անցած 2,5 տարիներին չեն լուծվել բազմաթիվ հարցեր, որոնք կարող էին ավելի լավ լուծվել, ինքն այդ հարցում իրեն մեղավոր զգում է, բայց դա չի նշանակում, որ ՛՛25-30 տարիների մեղքերը պետք է հրվեն դեպի գործող կառավարություն՛՛։

՛՛Այսօր հրաժարական պահանջողների 75-80 տոկոսը 2018-ից ասում էր, որ վարչապետը պետք է հեռանա, նրանց համար, ըստ էության, բան չի փոխվել։ Արտահերթ ընտրությունները չեն կարող լինել իմ կամքով եւ որոշմամբ, դրա շուրջ պետք է ձեռք բերվի համաձայնություն, առաջին հերթին խորհրդարանական ուժերի հետ։

Ո՞վ է որոշելու իշխանության ճակատագիրը Հայաստանում, փորձ է արվում ժողովրդից խլել ընտրություն անելու իրավունքը, եւ այդ մեկ տարին գործարկել ընտրակեղծարարության մեխանիզմը։ Մարդիկ կան, որ չեն ուզում իմ հրաժարականը, ես պե՞տք է լսեմ այդ մարդկանց, թե՞ ոչ։ Հայաստանում այլ մեխանզիմ գոյություն չունի։

Ինչո՞ւ հիմա չի կարելի անել արտահերթ ընտրություններ, կա գերիների չլուծված խնդիր, կա որոնողական աշխատանք, որ ահավոր դժվար գնում, Հայաստանի ներքին իրավիճակը լարելու համար Ադրբեջանն անընդհատ խոչընդոտներ է ստեղծում։ Արտահարթ ընտրությունների ժամանակ քարոզարշավ է լինելու, իսկ այդ հարցերն ինչպես են որոշվելու։ Ո՞վ է զբաղվելու դրանցով՛՛,-ասաց վարչապետը:

Պատասխանելով ընդդիմության հնչեցրած այն դիտարկմանը, թե ՛՛պարտված՛՛ վարչապետը չի կարող բանակցել Ադրբեջանի նախագահի հետ՝ Փաշինյանն ասաց. ՛՛Հայաստանում իշխանության ճակատագիրը որոշում է Ադրբեջանի նախագա՞հը, գուցե նա՞ ասի՝ ով պետք է լինի Հայաստանի վարչապետը՛՛: 

Նա նաեւ հավելեց. ՛՛Իսկ գուցե ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն համաձայնեցված է Ադրբեջանի նախագահի՞ հետ, նա նաև նրա՞նց միասնական թեկնածուն է: Նրանք փաստորեն ասում են, որ Ադրբեջանի նախագահի կարծիքը կարևոր է վարչապետի թեկնածուի հարցում՛՛՛: 

Փաշինյանն ասաց, որ վերջին ժամանակներում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի ընդդիմադիր շրջանակների ասելիքը գրեթե նույնն է, ՛՛փոխանցումներով են աշխատում իրար հետ՛՛, և այդ պրոցեսի մեջ, ըստ վարչապետի, ուղիղ սպառնալիք կա մեր պետականությանը: 

՛՛Իմ գնահատականն այն է, որ վարչապետի կարգավիճակում ես նաև ժողովրդի իշխանություն ձևավորելու հնարավորության և լիազորության պահպանողն եմ: Ես չեմ կարող թույլ տալ, որ ժողովուրդը կորցնի իշխանություն ձևավորողի իր կարգավիճակը՛՛,-ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ ժողովուրդը այդ կարգավիճակը տվել է ի պահ:

՛՛Ես հայտարարել եմ, որ ինձ համարում այս իրավիճակի թիվ մեկ պատասխանատու, բայց ուզում եմ, որ պատասխանատու և մեղավորը չշփոթել իրար հետ: Հիմա, երբ հայտարարում եմ, որ պատասխանատուն եմ, այս իրավիճակի բոլոր, այդ թվում առաջնային մեղավորները փորձում են 25-30 տարի իրենց չարածի և ընդհակառակը՝ հակապետական իրենց գործունեության մեղավորությունը բարդել մեզ վրա: Այս երևույթը պետք է կոնկրետ գնահատականի արժանանան: Ի վերջո, Հայաստանի նախկին և ներկա պաշտոնյաներից էլ քանի հոգի են միլիոնատեր, Եվրոպաներում, օֆշորներում, Ամերիկաներում ունի առանձնատներ, ներդրումներ՛՛,-ասաց Փաշինյանը՝ շեշտելով, սակայն, որ  դա չի նշանակում, թե ինքն ասում է, որ մեղավոր չէ:

՛՛Ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը, բայց դա չի նշանակում, որ ես մեղավոր չեմ, ես ասում եմ՝ թիվ մեկ պատասխանատվությունը և թիվ մեկ մեղավորությունը չխառնել՛՛,-հստակեցրեց նա:

Փաշինյանի խոսքով՝ իր մեղավորությունն այն է, որ այս 2,5 տարվա ընթացքում չեն լուծվել բազմաթիվ հարցեր, որոնք կարող էին ավելի լավ լուծվել: Նա նշեց, որ արտահերթ ընտրությունները միայն իր կամքով չեն կարող լինել, դրա շուրջ համաձայնություն պետք է ձեռք բերվի և առաջնահերթ՝ խորհդարանական ընդդիմության հետ:

 

  • Կիսվել: