ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ես իմ մանդատը վայր չեմ դնելու, ՀՅԴ Գերագույն մարմինը այդպես է որոշել․ Իշխան Սաղաթելյան

Ես իմ մանդատը վայր չեմ դնելու, ՀՅԴ Գերագույն մարմինը այդպես է որոշել․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը անդրադարձավ մանդատները վայր դնելու հարցին։

«Չեմ թաքցնի, նման քննարկում եղել է, բայց ՀՅԴ Գերագույն մարմինը կայացրել է որոշում, որ «Հայաստան» խմբակցության բոլոր դաշնակցական պատգամավորները պետք է մասնակցեն խորհրդարանի աշխատանքներին։ Դաշնակցության մեջ անհատական, անձնական չկա այլևս, երբ կա ԳՄ որոշումը։ Հետևաբար ես իմ մանդատը վայր չեմ դնելու, եթե դնեինք, ապա դնելու էինք բոլորս»,- ասաց Սաղաթելյանը։

Հարցին՝ ի՞նչ տարաձայնություններ կան խմբակցության ներսում, Սաղաթելյանը պատասխանեց․

««Վերածնվող Հայստան»-ը արել է իր հայտարարությունը, «Հայաստան» խմբակցությունը դրան պատասխանել է, ավելացնելու ոչինչ չունեմ»։

  • Կիսվել: