հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Ես գիտեմ, որ ԵՄ-ն դրական է մոտենում Զանգեզուրի միջանցքի հարցին». Ալիև

«Ես գիտեմ, որ ԵՄ-ն դրական է մոտենում Զանգեզուրի միջանցքի հարցին». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN Turk-ին տված հարցազրույցում դարձյալ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»: Նա ասել է, որ այդ միջանցքի բացումն իրենց նոր տնտեսական հնարավորություններ կընձեռի:

Ալիևը դժգոհել է, որ Հայաստանը դեմ է այդ միջանցքի բացմանը. «Ցավոք, Հայաստանը դեմ է դրան: Պարզապես մի քանի օր առաջ այնտեղ կարծես դրական կարծիք էր ձևավորվել, որ իրենք էլ դեմ չեն, սակայն Զանգեզուրի միջանցքի ամբոջական գործարկման համար անհրաժեշտ է, որ ոչ միայն երկաթուղի լինի, այլև ավտոմոբիլային ճանապարհ»:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքը» Եվրասիայի համար տրանսպորտային նոր պրոյեկտ կարող է դառնալ՝ Թուրքիան իր ապրանքներն ավելի կարճ ճանապարհով կհասցնի Միջին Ասիա:

Ալիևը նաև ասել է. «Ես գիտեմ, որ Եվրամիությունն էլ դրական է մոտենում այդ հարցին»:

Նա հավելել է, որ իրենց թիվ մեկ նպատակը եղել է Ղարաբաղի և Զանգեզուրի «ազատագրումը», ինչի վրա կենտրոնացրել են իրենց բոլոր ուժերը:

 

  • Կիսվել: