երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ես չեմ վարանի ասել, որ ուրախ կլինեմ, եթե Արցախը առողջապահական և սոցիալական ոլորտներում բարեփոխումներ կատարելու առումով օրինակ ծառայի Հայաստանի համար. Թորոսյան

Ես չեմ վարանի ասել, որ ուրախ կլինեմ, եթե Արցախը առողջապահական և սոցիալական ոլորտներում բարեփոխումներ կատարելու առումով օրինակ ծառայի Հայաստանի համար. Թորոսյան

Ես չեմ վարանի ասել, որ ուրախ կլինեմ, եթե Արցախը առողջապահական և սոցիալական ոլորտներում բարեփոխումներ կատարելու առումով օրինակ ծառայի Հայաստանի համար: Այդ մասին այսօր Ստեփանակերտում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով Արցախում առողջապահական և սոցիալական ոլորտներում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին:
 
Նա շնորհակալություն է հայտնել ԱՀ նախագահին այդ ոլորտներին այդքան մեծ ուշադրություն դարձնելու համար:
 
«Ես չեմ վարանի ասել, որ ուրախ կլինեմ, եթե Արցախը առողջապահական և սոցիալական ոլորտներում բարեփոխումներ կատարելու առումով օրինակ ծառայի Հայաստանի համար: Ես ավելի վաղ արդեն առիթ ունեցել եմ Ձեզ այդ մասին ասելու: Ես բազմիցս ասել եմ, որ միայն առողջ և կրթված քաղաքացին կարող է զարգացնել հայրենիքը թե պաշտպանական, թե տնտեսական, թե այլ տեսանկյուններից` մարդկային կապիտալի վրա կատարած ցանկացած ներդրում հետ է գալու բազմապատիկ կերպով»,- նշել է նախարարը:
 
Նշենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ընտրվելուն պես հայտարարել էր ԱՀ-ում ամբողջովին անվճար բուժօգնության համակարգի անցնելու մասին: ԱՀ-ում հետայսու անվճար է լինելու նաև բարձրագույն կրթությունը: Վերջին ամիսներին հանրապետությունում նաև իրականացվում են լայնամասշտաբ սոցիալական ծրագրեր:

  • Կիսվել: