երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Եռյակը վերականգնու՞մ է եռակողմ ձեւաչափը

Եռյակը վերականգնու՞մ է եռակողմ ձեւաչափը

Եռյակը վերականգնու՞մ է եռակողմ ձեւաչափը

Բոլորիս ուշադրությունը հասկանալի պատճառներով կենտրոնացած է ռազմաճակատից ստացվող տեղեկատվության վրա: Լրահոսում, սակայն, առանձնանում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի առաջնորդների համատեղ հայտարարությունը, որի քաղաքական նշանակությունը ծանրակշիռ է բոլոր առումներով:

Տարածված պաշտոնական տեքստում ընդգծվում է հետեւյալ ձեւակերպումը՝ որ եռյակը Երեւանին եւ Բաքվին կոչ  է անում «անհապաղ դադարեցնել մասնակից կողմերի զինված ուժերի միջեւ մարտական գործողությունները»: Սա, ըստ երեւույթին, հակամարտության եռակողմ իրողության դիվանագիտական բավական հասկանալի վերահաստատում է: Հակառակ դեպքում Ֆրանսիայի, ՌԴ եւ ԱՄՆ նախագահները պարզապես Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ կանեին «անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները»: Ի՞նչ զարգացումներ կհետեւեն դրան՝ դժվար է կանխատեսել: Բայց ակնհայտ է, որ այս պատերազմը դիվանագիտական ճեղքման հնարավորություն է հայկական կողմերի համար, եւ այն պետք է իրացվի առավելագույնս:

  • Կիսվել: