երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Երվանդ Խունդկարյանը հերքում է, որ եղել է պայմանավորվածություն գնալ ՍԴ՝ ՍԴ նախագահ դառնալու համար

Երվանդ Խունդկարյանը հերքում է, որ եղել է պայմանավորվածություն գնալ ՍԴ՝ ՍԴ նախագահ դառնալու համար

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց այն տեղեկությունները, թե ինքը գնում է ՍԴ միայն ՍԴ նախագահ լինելու պայմանով։

«Պաշտոնապես հերքում եմ, որևէ նման պայմանավորվածություն չի եղել, նման հավաստիացումներ, քննարկումներ չեն եղել ու չեն էլ կարող լինել, որովհետև թեկնածուն բազում գործընթացներ է անցնում՝ Դատավորների ընդհանուր ժողով, ժողովում փակ, գաղտնի քվեարկություն, այնուհետև այլ փուլեր։ ՍԴ նախագահն էլ ընտրվում է ՍԴ դատավորների կողմից։ Դուք տեսեք՝ քանի փուլեր կան, արյդոք որևէ պայմանավորվածություն այս պայմաններում կարո՞ղ է աշխատել», - հայտարարեց Խունդկարյանը։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովն այսօր քննարկում է ՍԴ դատավորի թափուր պաշտոնում երեք թեկնածուների ընտրության հարցը։ Երեք թեկնածուներն են՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Երվանդ Խունդկարյանը, ՀՀ նախագահի կողմից՝ Արթուր Վաղարշյանը և կառավարության կողմից՝ Էդգար Շաթիրյանը։

  • Կիսվել: