հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի կազմում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ. վարչապետ

Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի կազմում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ. վարչապետ

Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի կազմում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ, պատասխանելով Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործման դեպքում Բերձոր, Աղավնո, և Սուս գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին հարցին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

՛՛Այդ հարցի մեջ գյուղեր է թվարկվում, ես վստահ չեմ, որ խոսքը բոլոր այդ բնակավայրերի մասին է՛՛,- նշեց նա։

Խոսելով այն մասին, թե ինչ ճակատագիր են ունենալու նշված համայնքների բնակիչեները՝ վարչապետն ասաց. ՛՛Լաչինի բնակիչների հարցերը կառավարությունը լուծում է, բնակիչները, բնականաբար, պետք է ապահովվեն բնակարաններով։

Ըստ էության՝ Լաչինում այսօր ընտանիքներ չեն բնակվում, իսկ Աղավնո գյուղի բնակչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն, Սուսի մասին այս պահին հստակ ոչինչ չեմ կարող ասել, խնդիրն այն է, որ այդ տարածքները ԼՂԻՄ սահմաններից ներս, թե՞ դուրս են գտնվում։ Համենայն դեպս, երբ այս հարցը քննարկել ենք Արցախի իշխանությունների հետ, Սուս գյուղի անունը չի քննարկվել՛՛։

 

 

  • Կիսվել: