ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երրորդ օրն է` փնտրում են Խաչատուր Քոքոբելյանի հայրիկին.«Ժողովուրդ»

Երրորդ օրն է` փնտրում են Խաչատուր Քոքոբելյանի հայրիկին.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ՝ ժամը 23:00-ի դրությամբ, դեռեւս իրավապահ համակարգը չէր գտել ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրիկին:

Այսօր արդեն երրորդ օրն է, ինչ իրավապահները փնտրում են նրան։ ArmLur.am-ը գրել էր, որ Քննչական կոմիտեն ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրիկի անհետացման դեպքով քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի՝ մեկ ուրիշին ապօրինաբար կյանքից զրկելու հատկանիշներով, ասել է թե՝ սպանության հատկանիշներով: Իրավապահ համակարգում տարբեր վարկածներ են առաջ քաշվում, եւ քննությանը չվնասելու համար առայժմ չենք հրապարակում դրանք։

Հիշեցնենք, որ Աչաջուր գյուղի բնակիչ, 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: