Երկկողմ ֆորմատը արդյունք է տվել. եթե այլ ֆորմատով որեւէ մեկը գալիս, մասնակցում է, նաեւ իր շահերով է գալիս. Պապոյան
Եթե նկատել եք, վերջին ժամանակաշրջանում հայ-ադրբեջանական ամբողջ գործընթացը տեղի է ունենում երկկողմ ձեւաչափով, եւ սահմանազատման բանակցային գործընթացը, բուն պրոցեսը, ԱԳ նախարարների, երկրների ղեկավարների վերջին հանդիպումները: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:
«Ես կարծում եմ՝ երկկողմ ֆորմատը արդյունք տվել է: Այլ ֆորմատները ի՞նչ են, եթե որեւէ մեկը այլ ֆորմատով գալիս, մասնակցում է, ուզի-չուզի, նաեւ իր շահերով է գալիս: Երկկողմ ֆորմատը արդյունավետ է եղել եւ պետք է շարունակել այդ ֆորմատը»,-ասաց նա: