հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Երկաթգծի Սանահին-Ալավերդի հատվածում 33-ամյա կինը դիպել է ընթացող գնացքին և մահացել

Երկաթգծի Սանահին-Ալավերդի հատվածում 33-ամյա կինը դիպել է ընթացող գնացքին և մահացել

Մայիսի 4-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության հերթապահ ծառայությունից հաղորդում է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի անցումի մոտ կին է ընկած:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Այրում-Գյումրի բեռնատար գնացքի մեքենավարը ժամը 11.55-ի սահմաններում երկաթգծի Սանահին-Ալավերդի հատվածում՝ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի հարակից տարածքում, նկատելով երկաթգծով անցնող կնոջը՝ միացրել է ազդանշանային շչակը, սակայն նա չհասցնելով ազատել երկաթգծի երթևեկելի մասը՝ դիպել է գնացքին, ինչի հետևանքով մահացել է:

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: