ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Երևանը հյուրընկալել է Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի 14-րդ տարեկան հանդիպումը

Երևանը հյուրընկալել է Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի 14-րդ տարեկան հանդիպումը

Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի (CORLEAP) 14-րդ տարեկան հանդիպումը այս տարի հյուրընկալել էր Երևանը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
 
Վեհաժողովի ընթացքում քննարկվել են ԵՄ-ի նոր ռազմավարական մոտեցումը Սևծովյան տարածաշրջանի նկատմամբ, Արևելյան գործընկերության երկրների մեջ ապակենտրոնացման ընթացիկ վիճակը, ինչպես նաև CORLEAP-ի 2025-2029թթ. գործողությունների ծրագրի քննարկումն ու ընդունումը:
 
Համաժողովի շրջանակում ողջույնի խոսքով հանդես են եկել Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն ու Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:
 
Համաժողովի ընթացքում ընտրվել է հաջորդ տարվա համանախագահող պետությունը՝ Մոլդովան։
 

  • Կիսվել: