չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Երևանն ու Բաքուն շահագրգռված են, որպեսզի ԼՂ շուրջ իրավիճակը կարգավորվի. Լավրով

Երևանն ու Բաքուն շահագրգռված են, որպեսզի ԼՂ շուրջ իրավիճակը կարգավորվի. Լավրով

Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են, որպեսզի ղարաբաղյան հակամարտության շուրջ  իրավիճակը կարգավորվի: ՏԱՍՍ հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԳԻՄՈ-ի ուսանողների հետ հանդիպմանը: 

Նա նշել է, որ նախորդ օրը շփվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:

«Մենք այնպիսի զգացողություն ունենք, որ երկու կողմերն էլ շահագրգռված են իրավիճակի հանդարտեցմամբ, որպեսզի վերսկսվեն հանդիպումները, որոնք կազմակերպում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանում», - ասել է Լավրովը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: