շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Երևանի կողմից ՀԱՊԿ հանրային քննադատությունը համարում ենք հակարդյունավետ․ Զախարովա

Երևանի կողմից ՀԱՊԿ հանրային քննադատությունը համարում ենք հակարդյունավետ․ Զախարովա

Մենք պաշտոնական Երևանի կողմից ՀԱՊԿ հանրային քննադատությունը համարում ենք հակարդյունավետ։ Այս մասին ճեպազրուցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Տարակուսանք է առաջացնում ՀԱՊԿ-ից դուրս դրա հասցեին հնչող քննադատությունը, երբ անհրաժեշտ ողջ գործիքակազմը խնդիրները քննարկելու ու լուծելու համար առկա է։

Մենք Հայաստանից առարկայական քայլեր ենք սպասում, Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության իրականացման և մեր դաշնակից Հայաստանի հանդեպ այլ անվտանգային քայլերի իրականացման համար։ Երևանում շատ լավ գիտեն որ ռուսական կողմը պատրաստ է այդ քայլերին»,- ասել է նա։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: