երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Երևանցիների վճարած հարկերից քաղաքապետը գնում է նոր «Գազելներ»՝ հատի համար վճարելով շուրջ 19,5 մլն դրամ․ Դավիթ Խաժակյան

Երևանցիների վճարած հարկերից քաղաքապետը գնում է նոր «Գազելներ»՝ հատի համար վճարելով շուրջ 19,5 մլն դրամ․ Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով քաղաքապետարանի կողմից նոր միկրոավտոբուսների ձեռքբերմանը։

«Երեկ հայտարարեցի, որ խոստացված նոր ավտոբուսների փոխարեն, հարկատուների հաշվին իշխանությունները ձեռք են բերում նոր Գազելներ։ Ուսումնասիրելով ներկայացված հայտերը տեղեկացնում, որ մրցույթին մասնակցել են երկու կազմակերպություն՝ «Ռեգնում» և «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ները։

Ինչպես և ակնկալվում էր երկուսն էլ ներկայացրել են նույն` «Գազել Սիթի» մակնիշի միկրոավտոբուսները։ Ամենայն հավանականությամբ հաղթող կճանաչվի «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ն, քանի որ վերջինս ներկայացնելով 1.945 միլիարդ դրամի գնառաջարկ, առաջ է անցել մյուս կազմակերպությունից 200 հազար դրամով։

Այսպիսո’վ սիրելի երևանցիներ, ձեր վճարած հարկերից քաղաքապետրանը գնում է նոր Գազել՝ հատի համար վճարելով շուրջ 19.5 միլիոն դրամ»,- ասվում է Խաժակյանի գրառման մեջ։

  • Կիսվել: