երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երևան համայնքի հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է ստեղծվում

Երևան համայնքի հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է ստեղծվում

Ստեղծվում է Երևան համայնքի հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼-ի պահանջով 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխացնման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով իրավունք ուժով ստեղծվել է քննիչ հանձնաժողով»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող ԱԺ որոշման նախագիծը կքննարկվի ԱԺ հերթական նիստում:

  • Կիսվել: