ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երեք երիտասարդ գիտնականներ կառավարության որոշմամբ պարտադիր զինծառայությունից ազատվեցին

Երեք երիտասարդ գիտնականներ կառավարության որոշմամբ պարտադիր զինծառայությունից ազատվեցին

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 28-ի նիստում տարբեր որոշումներով պարտադիր զինվորական ծառայությունից ազատեց Գեղամ Արծրունու Պետրոսյանին, Բիլլի Ժան-Լուիի Մինասյանին եւ Դավիթ Սահակի Ոսկանյանին:

Որոշումների ընդունումը պայմանավորված է նրանց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:

Գ. Պետրոսյանը ՀՀ կառավարության որոշմամբ ստացել է տարկետում և 2019-2022թթ․ շարունակել ուսումը ասպիրանտուրայում, որի ընթացքում ևս հեղինակել է թվով 4 գիտական հոդվածներ, որոնցից երկուսը՝ անհատական։  2022 թվականի ապրիլի 1-ին կայացել է ատենախոսության պաշտպանությունը Ե․27․01․ Էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա թվանշով մասնագիտությամբ։   

Աշխատավայրում նույնպես գրանցել է լավ արդյունքներ և այժմ հանդիսանում է ավագ ճարտարագետ ու թիմի ղեկավար։ Գրեթե 3 տարի դասավանդում է ,Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական դեպարտամենտում՝ ԵՊՀ և ՀԱՊՀ բակալավրի և մագիստրատուրայի ծրագրերում։ Ղեկավարել է բազմաթիվ դիպլոմային աշխատանքներ և մագիստրոսական թեզեր։

ՀՀ քաղաքացի Բիլլի Ժան-Լուիի Մինասյանին տրվել պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան քաղաքացու 26 տարին լրանալու օրը: 2022 թվականի մայիսի 7-ին պաշտպանել է թեկնածուականատենախոսությունը եւ 2022 թվականի հունիսի 2-ին ՀՀ ԲՈԿ-ի կողմից ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։  2020 թվականի փետրվար ամսին գործուղվել է Գերմանիա՝ Մյունխենիտեխնիկական համալսարան, իսկ 2022 թվականի հունվար ամսին գործուղվել է Գերմանիա՝ Բրաունշվայգի տեխնիկական համալսարան՝ նոր սերնդի 5G ցանցերի,Massive MIMO» համակարգերի շահագործման հանձնման համար։ 2021 թվականից Բ. Մանուկյանը դասավանդում է Երևանի պետական համալսարանի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում։ 2022 թվականի փետրվարի 16-ից աշխատում է ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ԳՀ կենտրոնիֆիզիկատեխնիկական հետազոտությունների լաբորատորիայում որպես կրտսերգիտաշխատող։

ՀՀ քաղաքացի Դավիթ Սահակի Ոսկանյանը 2021-ի դեկտեմբերին  պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն ,Հանրահաշվական կորերի և n-անկախ բազմությունների վերաբերյալ» թեմայով, եւ նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Դավիթ Ոսկանյանը 2015 թվականից կատարել է գիտական, մասնագիտական և հետազոտական աշխատանքներ հանրային և մասնավոր սեկտորներում։ 2015թ․ մինչ օրս աշխատել և աշխատում է որպես ,ծրագրային ապահովման ինժեներ» տարբեր կազմակերպություններում:

  • Կիսվել: