շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Երեկվա վթարից հետո, Շենգավիթ վարչական շրջանում գազաթողարկման աշխատանքները կսկսվեն ժամը 18-ից հետո

Երեկվա վթարից հետո, Շենգավիթ վարչական շրջանում գազաթողարկման աշխատանքները կսկսվեն ժամը 18-ից հետո

Հունվարի 13-ին ավտոմեքենայի հարվածից վնասված՝ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցով անցնող միջին ճնշման գազատարի վթարավերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել հունվարի 14-ին ժամը 18:00-ին, որից հետո կսկսվեն գազաթողարկման աշխատանքները: Այս մասին  տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 010 29 49 04 կամ 1-04 հեռախոսահամարով։

  • Կիսվել: