երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Երեկ «դիտավորյալ» Դիլիջանի թունելով անցել եմ․ վատ, շատ վատ  վիճակում է․ ՔՊ պատգամավոր

Երեկ «դիտավորյալ» Դիլիջանի թունելով անցել եմ․ վատ, շատ վատ վիճակում է․ ՔՊ պատգամավոր

«Երեկ «դիտավորյալ» Հայաստանի մի քանի թունելով՝ հիմնականում Դիլիջանի թունելով անցել եմ․ վատ, շատ վատ  վիճակում է։  Այսինքն՝ ՀՀ-ում ունենք  մեկ երկար թունել ու այդ թունելը մենք չենք կարողանում սպասարկել, դա պրոբլեմ է»,- ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում այս մասին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։

Նա կարծիք հայտնեց, որ ՏԿԵՆ-ի կողմից տարբեր համաձայնագրերով իրականացվող ծրագրերը պետք է նախապես կազմել այնպես, որ կարիք լինի դրանք պարբերական շտկումների համար կրկին բերել ԱԺ հանձնաժողով․ «Որ հետո չբերեն ասեն՝ շփոթել էինք։  Նախագիծ, նախահաշիվը Երևանում նստած  անում են,  չեն գալիս տեսնեն  կոնկրետ տեղում ոնց է,  ինչ է»։ 

  • Կիսվել: