ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Էրդողանը Պուտինին և Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ տարաձայնությունները լուծելու համար

Էրդողանը Պուտինին և Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ տարաձայնությունները լուծելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին՝ քննարկելու և լուծելու տարաձայնությունները, հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը։

«Նախագահ Էրդողանը երկու առաջնորդներին հրավիրել է Թուրքիա և հանդիպում կազմակերպել՝ լուծելու նրանց միջև առկա խնդիրները և տարաձայնությունները։ Թուրքիան պատրաստ է ցանկացած դեր խաղալ, որը կարող է նվազեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը», - ասել է Կալինը:

  • Կիսվել: