Էրդողանի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը մեկնաբանել է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
««Ղարաբաղը Ադրբեջան է» (չակերտները՝ Tert.am). Մենք խոսում ենք «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» (չակերտները՝ Tert.am) մասին, և այստեղ այլ իմաստներ բերելը չի նպաստի գործընթացի ներդրմանը»,- ասել է Քալընը։
Նա նշել է, որ պետք է լուրջ վերաբերվել Ստեփանակերտում և նրա շրջակայքում ապրող հայերին Ադրբեջանի կողմից տրված բազմաթիվ «երաշխիքներին» (չակերտները՝ Tert.am):
«Ադրբեջանն առաջարկել է նրանց կյանքի և ունեցվածքի «անվտանգության մոդելը» (չակերտները՝ Tert.am), որը մենք համարում ենք խաղաղ գործընթացի հիմնական հենասյուներից մեկը», - ասել է Էրդողանի մամուլի քարտուղարը։
Քալընը նաև հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը մեծ տնտեսական «օգուտներ» (չակերտները՝ Tert.am) կբերի Երևանին և կազդի Թուրքիայի հետ հարաբերությունների վրա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ին, խախատելով եռակողմ պայմանավորվածությունները, ապօրինաբար անցակետ է տեղադրել Լաչինի միջանքցում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում: