չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Երբվանի՞ց ՀՀ քաղաքացին դարձավ տուգանքի մատերիալ․ ԼՀԿ-ի պատգամավորին չի գոհացրել արտակարգ դրության չեղարկման մասին նախագիծը

Երբվանի՞ց ՀՀ քաղաքացին դարձավ տուգանքի մատերիալ․ ԼՀԿ-ի պատգամավորին չի գոհացրել արտակարգ դրության չեղարկման մասին նախագիծը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հույսերը չեն արդարացել արտակարգ դրության ռեժիմը չեղարկելու մասին կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթից։ Այսօր դրա քննարկման ժամանակ նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ այն չէ, ինչ սպասվում էր։

Ըստ պատգամավորի,  փաթեթում ներառված վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով սահմանվում են նոր՝ 11 տեսակի տուգանքներ։

«Այսինքն՝ դա նշանակում է, որ 11 արարքի դեպքում մարդիկ կարող են տուգանվել։ Արդյունքում առաջանում է հռետորական մի քանի հարց՝ երբվանի՞ց ՀՀ քաղաքացին դարձավ տուգանքի մատերիալ, որ պահից սկսած մենք որոշեցինք, որ գնում ենք ոչ թե հասարակության իրավագիտակցության բարձրացման, համագործակցող հասարակություն ունենալու ճանապարհով», -հայտարարեց Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ այս օրենսդրական փաթեթով կառավարությունը առաջարկում է չեղարկել արտակարգ դրությունը և դրա փոխարեն սահմանել կարանտին՝ գրեթե նույն սահմանափակումներով ու կարգավորումներով։

  • Կիսվել: