չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Էրբիլում ՀՀ Գլխավոր հյուպատոսության բացման աշխատանքներն ընթացքի մեջ են

Էրբիլում ՀՀ Գլխավոր հյուպատոսության բացման աշխատանքներն ընթացքի մեջ են

Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության մայրաքաղաք Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման աշխատանքներն ընթացքի մեջ են: 

Այս մասին ասաց Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
 
«Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման ուղղությամբ աշխատանքները տարվում են: Հյուպատոսության բացման վերաբերյալ որոշումը կայացվել էր դեռևս 2017 թվականին»,- ասաց Նաղդալյանը:
 
Գլխավոր հյուպատոսությունն Էրբիլում կբացվի մոտ օրերս: Ինչպես հաղորդում է «SHAFAQ» լրատվական գործակալությունը` Էրբիլի նահանգապետ Ֆիրսաթ Սոֆին Իրաքում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանի հետ հանդիպման ժամանակ կարևորել է Երևանի և Էրբիլի միջև պատմական և բարեկամական հարաբերությունների զարգացումը` առևտրի, արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում:

  • Կիսվել: