երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երբեմն ուզում ես պատուհանը բացես ու... Փաշինյանը՝ «Իմ քայլի» և ԱԺ մյուս պատգամավորների մասին

Երբեմն ուզում ես պատուհանը բացես ու... Փաշինյանը՝ «Իմ քայլի» և ԱԺ մյուս պատգամավորների մասին

Փաստորեն հեղափոխությունը նրա համար էր, որ այդ ժեշտի կուզովները նախկին ռեժիմի շահերին ծառայեցնեն: Այսօր գործադիրի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր հայտնի գրառումներից մեին, որով նա կոչ էր արել, որ պետք է ազատվել ժանգոտած ու անպետք մետաղի ջարդոնից:

«Իմ գրառումը հետաքրքիր արձագանք ստացավ: Ասում են՝ փաստորեն դուք պարտադրում եք, որ մետաղը ջրի գնով հանձնել Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող ընկերությանը: Որ այդ մետաղը ընկած ժանգոտում է, ոչ մի կոպեկի օգուտ չի բերել այդ մարդուն, ոչինչ, որ երեխաներ են բարձրացել ընկել, ոչինչ: Ու էստեղ էլի գալիս է ներքաղաքական դավադրությունը, որ փաստորեն հեղափոխությունը նրա համար էր, որ այդ ժեշտի կուզովները նախկին ռեժիմի շահերին ծառայեցնեն: Խելագարվելու բան է: Ես չեմ թաքցնի, երբեմն մեր կուսակցության անդամներ, երբեմն ԱԺ պատգամավորներ են սենց բաներ գրում, ուզում ես պատուհանը բացես ու...»,- ծիծաղելով ասաց Փաշինյանը:

Վարչապետը նար նշեց, որ ոչ թե տնտեսական, այլ քաղաքակրթական հարց է լուծվում:

 

  • Կիսվել: