երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Երբ խոսում էինք Սյունիքի ինքնապաշտպանության մասին, վարչապետն ասաց՝ պատերազմը 140 կմ այնկողմ է, ի՞նչ Սյունիքի ինքնապաշտպանություն. Առուշանյան

Երբ խոսում էինք Սյունիքի ինքնապաշտպանության մասին, վարչապետն ասաց՝ պատերազմը 140 կմ այնկողմ է, ի՞նչ Սյունիքի ինքնապաշտպանություն. Առուշանյան

Եթե սահմանները բացենք, ապա դա որևիցե տնտեսական շահույթ չի ունենա: Մենք տեսնում ենք, թե մեր հարևան երկրում ի՛նչ է տեղի ունեցել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

Նա, խոսելով ադրբեջանցիների հետ հարաբերությունների մասին, մասնավորապես, նշեց. ՛՛Ավագ սերնդի ներկայացուցիչներն ասում են, որ կոմունիստների ժամանակ էլ խնդիրներ են եղել նրանց հետ, դա արդեն մեր գենետիկ կոդում է գրված, նրանք մեր թշնամիներն են, և նրանք միլիոնավոր հայերի կյանք են խլել, ինչպե՞ս կարող ենք նրանց հետ հարաբերություններ ունենալ՛՛:

Առուշանյանը չբացառեց, որ  համայնքապետերին հիմա ձերբակալում են Սյունիքի ինքնապաշտպանության հետ կապված: 

Նա անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր վերջին հանդիպմանը, որը, Գորիսի քաղաքապետի խոսքով, եղել է պատերազմի ժամանակ:

՛՛Հանիպմանը երբ ասացին՝ պետք է անցնենք Սյունիքի ինքնապաշտպանությանը, վարչապետը ասաց՝ պատերազմը 140 կիլոմետր այնկողմ է, ի՞նչ Սյունիքի ինքնապաշտպանություն: Ինչ հնարավոր է եղել, արյունով պահել ենք: Ստորագրությամբ տարածք հանձնողի հետ ի՞նչ կարելի է խոսել, ոչ ցանկություն ունեմ, ոչ էլ շփման եզրեր եմ ուզում ունենալ՛՛,-նշեց Առուշանյանը:

  • Կիսվել: