կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Երբ ասում  է, որ պատրաստվում էին իրեն սպանել, շատ լավ գիտեր, որ որևէ մեկը նման բան չէր նախապատրաստում․ Վանեցյանը՝ Փաշինյանին

Երբ ասում է, որ պատրաստվում էին իրեն սպանել, շատ լավ գիտեր, որ որևէ մեկը նման բան չէր նախապատրաստում․ Վանեցյանը՝ Փաշինյանին

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը շարունակում է մանիպուլացնել հասարակական կարծիքը, իսկ այսօր նոր թեզ է գցել, որը ես կանվանեմ սրիկայություն՝ ասում է, որ հանրությունը չի ողջունել իր հրաժարականի վերաբերյալ ընդդիմության պահանջը, դրա համար ինքը չի ուզում հրաժարական տալ: Այս մասին հայտարարեց Արթուր Վանեցյանը, ով այցելել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ անողներին:

«Սա հերթական սևի ու սպիտակի բաժանումն է: Էլի հանրությունը կիսում է: Ինքը կարողանում է խաբել մարդկանց»,-ասաց նա:

Վանեցյանի խոսքերով, եթե հիմա որևէ իրավապահ մարմին փորձի ինչ-որ բան անել՝ օրենքի սահմաններում, Փաշինյանը դուրս է գալու ու գոռա՝ «Էս նախկինները, ռևանշիստները». «Նա կրկին մանիպուլացնելու է հասարակական կարծիքը, մարդիկ նորից փորձելու են ասել, որ Նիկոլին փրկում են նախկիններից: Էլի այդ սուտ թեզը:

Նիկոլը մարդկանց մոտ խղճի զգացում է արթնացնում, ինքը միշտ մեղք է: Երբ ասում  է, որ պատրաստվում էին իրեն սպանել, շատ լավ գիտեր, որ որևէ մեկը նման բան չէր նախապատրաստում:

Տարան մի օր նստեցրեցին, բաց թողեցին ու արդեն 7-8 օր է որևէ բան չեն արել: Նա ուզում էր խղճահարություն արթնացնել: Նա չի հասկացել, որ պետք է ընդդիմադիրի դերից դուրս գա ու դառնա պետականամետ գործիչ: Միշտ խաբում է, նա մի մարդ է, ով մեր երկիրը կործանել է»:

  • Կիսվել: