Եռակողմ խորհրդատվություններ Մոսկվայում՝ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում սրման լարվածության նվազեցման թեմայով
Այսօր Մոսկվայում անցկացվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների եռակողմ խորհրդատվություններ, կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում սրման լարվածության նվազեցումը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Մասնավորապես՝ կայքի աղբյուրը նշել է. ՛՛Հունիսի 2-ին Մոսկվայում տեղի են ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների եռակողմ խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են իրավիճակի սրման նվազեցման ուղիները Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում:
Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները՛՛: