չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Եռակողմ համաձայնագրերի հիման վրա աշխատում ենք միասին՝ ամրապնդելու կայունությունն ու անվտանգությունը Անդրկովկասում. Պուտինն՝ Ալիևին

Եռակողմ համաձայնագրերի հիման վրա աշխատում ենք միասին՝ ամրապնդելու կայունությունն ու անվտանգությունը Անդրկովկասում. Պուտինն՝ Ալիևին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, գրում է ՏԱՍՍ-ը:

Նախագահը նաև հիշեցրել է, որ անցյալ և նախորդ տարի կնքված եռակողմ համաձայնագրերի հիման վրա երկրներն աշխատում են միասին՝ ամրապնդելու կայունությունն ու անվտանգությունը Անդրկովկասյան տարածաշրջանում։

Խոսելով այս տարի Մոսկվայի և Բաքվի միջև ստորագրված դաշնակցային փոխգործակցության վերաբերյալ հռչակագրի մասին՝ ՌԴ ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները նոր, որակապես ավելի բարձր մակարդակի հասցնելը համապատասխանում է Ռուսաստանի և Ադրբեջանի ժողովուրդների հիմնարար շահերին։

  • Կիսվել: