չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Երախտագիտության» այգին այսուհետ կրելու է հերոս օդաչու Վալերի Դանելինի անունը

«Երախտագիտության» այգին այսուհետ կրելու է հերոս օդաչու Վալերի Դանելինի անունը

Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ համալսարանի «Երախտագիտության» այգին այսուհետ կրելու է ՀՀ ԶՈւ մայոր, հերոս օդաչու Վալերի Դանելինի անունը։ Այդ մասին ասված է համալսարանի ֆեյսբուքյան էջում

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը:

Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:

 

  • Կիսվել: