երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԵՊՀ ուսխորհուրդը երթով կգնա կառավարություն․ Ուսամն վարձի մասնակի փոխհատուցում են պահանջում

ԵՊՀ ուսխորհուրդը երթով կգնա կառավարություն․ Ուսամն վարձի մասնակի փոխհատուցում են պահանջում

ԵՊՀ ուսանողական խորհուրդը նախաեսում է այսօր ժամը 13։00-ին համալսարանից երթով կգնալ  կառավարություն։ Նպատակ ունեն խնդրանք-պահանջ ներկայացնել կառավարությանը՝  ուսման վարձի մասնակի փոխհատուցման համար։

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը գրել է․

«Ուսման վարձի մասնակի փոխհատուցման նախաձեռնության առաջին ամենակարևոր փուլը ավարտված է:

  Ավելի քան 5000 ուսանող իր ստորագրությամբ միացել է ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնությանը` դիմելու կառավարություն ուսման վարձի մասնակի փոխհատուցման խնդրանք-պահանջով։

  Այսօր ժամը 13։00-ին համալսարանից երթով կգնանք կառավարություն, մեր դիմումը փոխանցելու գործադիրին»։

  • Կիսվել: