երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ալիեւը Բլինքենի հետ զրույցում ռազմական գործողությունները դադարեցնելու պատրաստակամություն է հայտնել

Ալիեւը Բլինքենի հետ զրույցում ռազմական գործողությունները դադարեցնելու պատրաստակամություն է հայտնել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և լիցքաթափել իրավիճակը։ 
 
Պետքարտուղարն ընդգծել է, որ ռազմական լուծում չկա, և որ կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը Բաքվի և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի միջև առկա տարաձայնությունները լուծելու համար։ 
 
Ալիևը պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ռազմական գործողությունները և հանդիպել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների հետ, իսկ Բլինքենն ընդգծել է դրա անհապաղ իրականացման անհրաժեշտությունը։

  • Կիսվել: