երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Էնթոնի Բլինքենի և Սերգեյ Լավրովի զրույցը չի կարող վիրավորել Կիևին. Նեդ Փրայս

Էնթոնի Բլինքենի և Սերգեյ Լավրովի զրույցը չի կարող վիրավորել Կիևին. Նեդ Փրայս

Վաշինգտոնը կարծում է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի զրույցը չի կարող վիրավորել Կիևին, խոսել են Վաշինգտոնին հետաքրքրող հարցերի մասին, հայտարարել է պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, հաղորդում է РИА Новости-ն։

Լրագրողները հետաքրքրվել են՝ իսկապե՞ս Բլինքենը հանդիպում է խնդրել, ինչո՞ւ է հենց հիմա որոշել նման կապ հաստատել, և արդյոք դա նշանակում է իրավիճակի ու Մոսկվայի հետ հարաբերությունների Վաշինգտոնի մոտեցումների որևէ փոփոխություն։

«Բանակցություններ չեն եղել, կարճատև հանդիպում էր, և պետք չէ դրան մեծ նշանակություն տալ»,- ասել է Փրայսը:

Էնթոնի Բլինքենի և Սերգեյ Լավրովի զրույցը տեղի է ունեցել Հնդկաստանում՝ G20-ի ԱԳ ղեկավարների համաժողովի շրջանակում։ Պետքարտուղարության ղեկավարը բարձրացրել է Ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին Ռուսաստանի մասնակցության կասեցման, Ուկրաինայում հակամարտության դադարեցման, գերիների փոխանակման հարցերը։ Խոսակցությունը տևել է մոտ ութ րոպե, ըստ պետքարտուղարության։

  • Կիսվել: