շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ենթասպան գերի չի ընկել, հայտնաբերվել է և հիմա գտնվում է  մեր տարածքում. Անդրանիկ Քոչարյան

Ենթասպան գերի չի ընկել, հայտնաբերվել է և հիմա գտնվում է մեր տարածքում. Անդրանիկ Քոչարյան

Կանխելով երեկ սահմանին տեղի ունեցած միջադեպի բայղուշությունները, ասեմ, որ ենթասպա Գյուլբանկյան Մարտիրոսը գտնվել է գիշերային մեր անվտանգության մարմինների աշխատանքի արդյունքում: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Տիկին Խամոյան, մի անհանգստացեք, նա գերի չէր ընկել, որքան էլ ձեր լրատվամիջոցները, բոլորդ ամբողջ օրն ասում էիք: Գերի չի ընկել, հայտնաբերվել է ենթասպան և հիմա գտնվում է  մեր տարածքում: Խոսելով հիգերորդ, վեցերորդ կամ յոթերորդ շարասյուների մասին՝ դա իհարկե անընդհատ քննարկման թեմա է լինելու, ես չգիտեմ հինգերորդը ոնց կբացահայտվի, բայց վեցերորդի գործունեությունն ակնհայտ է այս պահի դրությամբ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Սեդա Սաֆարյանի հարցին, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Սեդա Սաֆարյանի գործունեությունը շարունակում է  հանգիստ չտալ «Հայաստան» խմբակցության լիդեր Ռոբերտ Քոչարյանին: «Հարցը հիմա քննարկվում է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի հոգու հանգստությունը բավարար լինի»,- ասաց նա:

 

  • Կիսվել: