չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
ԵՄ տեխնիկական խմբի հետ հանդիպել ենք. Գեղարքունիքի մարզպետն ասաց` ինչ հարցեր են քննարկել

ԵՄ տեխնիկական խմբի հետ հանդիպել ենք. Գեղարքունիքի մարզպետն ասաց` ինչ հարցեր են քննարկել

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպել է ԵՄ տեխնիկական խմբի հետ, որի ընթացքում մի շարք հարցեր են քննարկվել։ Այս մասին Սարգսյանը լրագրողներին հայտնեց կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում։

«Տեխնիկական խմբի հետ հանդիպել ենք Վայոց Ձորում։ Քննարկում եղավ, թե որ մարզում են տեղակայվելու դիտորդական խմբերը և ինչպիսի ծառայություններ են անհրաժեշտ իրենց համար, որպեսզի տեղակայվեն։ Մեր մարզում էլ են լինելու, պարեկային ծառայություն են իրականացնելու։ Սահմանի երկայնքով իրենք մոնիթորինգ են անելու»,– նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով` ԵՄ դիտորդների նախորդ խմբի` ՀՀ–ում գտնվելու ընթացքում սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։

  • Կիսվել: