ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն կուղարկի ՀՀ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար․ Կալլաս
Եվրամիությունը քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստան՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրամիության խորհուրդը հաստատել է Հայաստան նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին տեղեկությունը։Առաքելության նախնական մանդատը կտևի երկու տարի:
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը նշել է նաև, թե Բրյուսելը շահագրգռված է Հարավային Կովկասի կայունության և անվտանգության հարցում, իսկ հայ-ադրբեջանական խաղաղության «գործընթացում արձանագրված առաջընթացը իրական հնարավորություն է ամբողջ տարածաշրջանի համար»։


