երեքշաբթի, նոյեմբեր 17
17 / 11 / 2026
ԵՄ-ն երբեք չի ցանկացել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում մրցակցության մեջ մտնել․ Տոյվո Կլաար

ԵՄ-ն երբեք չի ցանկացել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում մրցակցության մեջ մտնել․ Տոյվո Կլաար

Եվրամիությունը երբեք նպատակ չի ունեցել հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացում մրցակցության մեջ մտնել։  Ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Մեզ համար երբեք չի եղել «բրյուսելյան գործընթաց ընդդեմ այլ գործընթացի» նպատակ։ Եվ մեր դիրքորոշումն այս առումով միշտ եղել է այն, որ ով էլ լինի արտաքին դերակատարը, եթե կողմերը ցանկանում են աջակցել նրան և շահագրգռված են դրանում, մենք ուրախ կլինենք աշխատել նրանց հետ և համակարգել այդ գործընթացը նրանց հետ։ Այդ իմաստով մենք երբեք չենք ցանկացել որևէ մրցակցային գործընթաց»,- ընդգծել է Կլաարը։

  • Կիսվել: