ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵՄ խորհրդի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

ԵՄ խորհրդի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում:

Միշելը, մասնավորապես, գրել է. ՛՛Քննարկեցինք իրավիճակը տեղում: Ընդգծեցի Եվրամիության պատրաստակամությունը՝ օգնելու իրենց երկրների միջև կարգավորման գործընթացին, նպաստելու տարածաշրջանում երկխոսությանն ու խաղաղությանը՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից էլ տեղեկացրել են, որ Փաշինյանը և Միշելը հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամային իրավիճակին:

Փաշինյանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի առնչությամբ, ինչը խոչընդոտում է կայունությանն ու խաղաղությանը միտված ջանքերին։

Հավելենք, որ ադրբեջանական կողմը հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն դեռ չի տարածել:

  • Կիսվել: