ԵՄ երկրներն առաջարկել են ԱՄՆ-ին Ռուսաստանի դեմ համատեղ հայտարարությամբ ներկայանալ
Եվրամիության երկրները կոչ են արել ԱՄՆ վարչախմբին համատեղ հայտարարել Ռուսաստանի նկատմամբ միասնական մոտեցում մշակելու մտադրության եւ ռուսական կողմի գործողությունների դեմ ներկայանալու մասին, որոնք, ըստ նրանց, թշնամական են։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ը, փոխանցում է news.am-ը:
ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովը կկայանա հունիսի 15-ին Բրյուսելում եւ կնախորդի Ժնեւում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի հանդիպմանը։ «Մենք միասնական ենք Ռուսաստանի նկատմամբ մեր սկզբունքային մոտեցման հարցում եւ վճռականորեն կարձագանքենք դրա բացասական վարքագծի ու վնասակար գործունեության կրկնվող մոդելին»,-ասված է հայտարարության նախագծի մեջ, որն ուղարկվել է Սպիտակ տուն։ Մասնավորապես, Բրյուսելն առաջարկում է Վաշինգտոնին ներկայանել ռուսական իշխանությունների կողմից քաղաքացիական հասարակությանը, ընդդիմությանն ու ՌԴ-ում անկախ ԶԼՄ-ներին ճնշելու դեմ։