ԵՄ անդամակցության երկարատև ու դանդաղ գործընթացում հայտնվելով «միջանկյալ» վիճակում՝ Հայաստանը կարող է կորցնել տնտեսական կայունության ներկայիս հենարանները․ Գրիգորյան
Հայաստանը չունի ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի տնտեսական ձգողականության դաշտից դուրս գալու համար անհրաժեշտ «արագությունը»։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«ԵՄ անդամակցության երկարատև ու դանդաղ գործընթացում հայտնվելով «միջանկյալ» վիճակում՝ Հայաստանը կարող է կորցնել տնտեսական կայունության ներկայիս հենարանները՝ էժան էներգակիրներն ու ռուսական շուկան, և ավելի ցավոտ հետ ընկնել դեպի Ռուսաստանից լիակատար կախվածություն»,- գրել է նա։



