երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Էլեկտրաէներգիայի թանկացում 2020-ին չի լինի. ՀԾԿՀ նախագահ

Էլեկտրաէներգիայի թանկացում 2020-ին չի լինի. ՀԾԿՀ նախագահ

2020 թվականին էլեկտրաէներգիայի թանկացում չի լինի: Այս մասին տարեվերջյան ասուլիսում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«Խնայողությունների, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, տարածքային կառավարման նախարարության և կառավարության հետ ունեցած քննարկումների արդյունքում կարողացել ենք ատոկամակայանի աշխատանքի այնպիսի ռեժիմներ կազմակերպել 2020 թվականի համար, որ սակագնի բարձրացման խնդիր չդրվի»,- պարզաբանեց Բաղրամյանը:

Նա նշեց, որ փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի գործող սակագների մակարդակին կպահպանվի սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը: Նաև հիշեցրեց, որ արդեն հունվարից սկսվելու է ԱԷԿ-ում ներգրավված վարկի մայր գումարի մարումը, որի ներգրավումով երկարացվում է ատոմային էլեկտրակայանի ծառայության ժամկետը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: