ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների վերաբերյալ հարցի քննարկմանը կողմ է քվեարկել 93 պատվիրակ, դեմ՝ 21-ը և ձեռնպահ՝ 18-ը
Պատգամավոր ՄԻքայել Մելքումյանը հայտնում է, որ ԵԽԽՎ-ում հայ գերիների վերաբերյալ հարցի քննարկմանը մասնակցեց 132 պատվիրակ, կողմ քվեարկեց 93-ը, դեմ՝ 21-ը և ձեռնպահ՝ 18-ը։
"Սիրելի' հայրենակիցներ,
Հենց նոր Երոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը կողմ քվեարկեց, որպեսզի հայ ռազմագերիների հարցը, ինչպես և նախորդիվ ասել էինք, վաղը երեկոյան մտնի օրակարգ և քննարկվի։
Հարցը քվեարկվեց, որովհետև առարկություն էր ներկայացրել ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովը՝ հայտարարելով, որ դա ապակայունացնող նշանակություն կունենա տարածաշրջանի համար։
Հարցի քննարկմանը մասնակցեց 132 պատվիրակ, կողմ քվեարկեց 93-ը, դեմ՝ 21-ը և ձեռնպահ՝ 18-ը։
Այսպիսով, վաղը հարցն անպայման քննարկվելու է",- գրել է պատագամավորը։


